Հունվարի 14-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (ANIF) եւ «Air Arabia» ընկերությունը ներկայացրել են Հայաստանի ազգային ավիափոխադրող ընկերության՝ «Fly Arna»-ի վիզուալ ապրանքանիշը։ Banks.am-ն հատվածներ է առանձնացրել է ապրանքանիշի շնորհանդեսից։ԱպրանքանիշըՍահմար Խուզամի, «Էյր Արաբիա» ընկերությունների խմբի կրեատիվ մենեջեր Հայաստանի դրոշով ոգեշնչված իր գույներով «Fly Arna»-ի ապրանքանիշը կոչված է արտացոլելու երիտասարդ, ժամանակակից եւ արժեքավոր ազգային ավիաընկերությանը, որը ձգտում է դառնալ օդային ճանապարհորդության առավել մատչելի եւ խելամիտ ընտրություն՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Լուսանկարը՝ Fly Arna Ոգեշնչված մեր տարբերանշանից եւ ապրանքանիշից,«Fly Arna»-ի ինքնաթիռների երանգն արտացոլում է պարզություն եւ հեռանկարայնություն։ Ապրանքանիշը կարտացոլվի նաեւ օդանավի ինտերիերի, անձնակազմի հագուստի եւ համազգեստի մեջ։Տոմսերի գներըԱդել Ալ Ալի, «Էյր Արաբիա» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ ավիատոմսեր գնելիս մի շարք հարցերի են ուշադրություն դարձնում եւ արժեքը դրանցից մեկն է։ Մարդկանց անհրաժեշտ է նաեւ հուսալիություն, ապահովություն, արդյունավետություն, ինչը «Fly Arna»-ն հաշվի է առնում։«Fly Arna»-ի ավիատոմսերի գները կլինեն դինամիկ եւ մրցակցային։ Մեր նպատակը շուկան կայունացնելն է, ավելի շատ մարդկանց Հայաստան բերելն ու բիզնեսն այստեղ զարգացնելը։ Առաջին չվերթըԱդել Ալ Ալի Նախատեսում ենք կանոնավոր չվերթներ սկսել 2022 թ․ մայիսի վերջից։ Թռիչքները սկսելու ենք երկու օդանավով, որոնց արագ կմիանա նաեւ երրորդը։ Մեր կողմից օգտագործվող բոլոր ինքնաթիռները կգրանցվեն Հայաստանում։ Հայաստանի՝ Եվրամիության ավիացիոն «սեւ ցուցակում» լինելըԱդել Ալ Ալի Եվրոպայում գրեթե 40 օդանավակայանների հետ աշխատում ենք եւ գրեթե վստահ ենք, որ այս տեխնիկական խնդիրը խոչընդոտ չէ։ Մեր աշխատանքը հիմնվելու է այնպիսի տեխնիկական ստանդարտների վրա, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհում։ Մեր բիզնես պլանի համաձայն, որոշ ուղղություններ արդեն սահմանված են՝ Կենտրոնական Ասիա, Ռուսաստանի Դաշնություն, Միջին Արեւելք։ Եվրամիությունը մեր բիզնես պլանի մի մասն է, բայց ոչ անմիջական։ ԱՆԻՖ-ը՝ երկու աթոռինԴավիթ Փափազյան, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն «Fly Arna»-ի պարագայում պետության մասնաբաժինը՝ 51% է եւ այդ մասնաբաժնում ԱՆԻՖ-ը միայն ֆինանսավորող է լինելու։«Fly Arna»-ի համար պետության կողմից գնային քաղաքականության հատուկ փափկեցում չի լինելու։Մենք համարում ենք, որ ԱՆԻՖ-ը միաժամանակ նստած է երկու աթոռի վրա՝ մի աթոռը զբաղեցնում է որպես ազգային ավիափոխադրողի բաժնետեր, մյուսը՝ հայկական շուկաները զարգացնող եւ առաջընթաց ապահովող լոկոմոտիվ։Առաջին աթոռով մենք պարտավոր ենք պաշտպանել ավիաընկերության շահերը եւ մեծացնել եկամտաբերության գրավականը։Մենք համարում ենք, որ սխալ կլիներ մրցակցությանը խանգարել՝ պետությունից ստանալով ինչ-ինչ սուբսիդիաներ: ԱՆԻՖ-ը մասնակցում է ֆինանսավորմամբ՝ մրցակցություն ստեղծելու համար։ԱշխատատեղերըԴավիթ ՓափազյանՍկզբում կլինի մի քանի հարյուր աշխատատեղ։ Երբ ուղղությունները շատանան ու նոր ինքնաթիռներ ներգրավվեն, դրանց քանակը կարող է ավելանալ։Կձեւավորվի ընկերության խորհուրդ, որը կնշանակի գլխավոր տնօրենին եւ թիմի հիմնական մասին: Կադրերն ընտրվելու են որակի ու զարգացման ներուժը համադրելու սկզբունքով։Լուսին Մկրտչյան Tweet Դիտում՝ 21263