ՀԵ-ն տեխնիկական օգնություն է տրամադրել Վրաստանին պայթեցված երկաթուղային կամրջի վերականգնման նպատակով

18.08.2008 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն## տեխնիկական օգնություն է տրամադրել անցած շաբաթ Գրակալի վրացական գյուղի մերձակայքում պայթեցված երկաթուղային կամրջի վերականգնման նպատակով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ընկերության մամլո ծառայությունում, վրացական կողմն ընդունել է կամրջի վերականգնման նպատակով օգնություն ցուցաբերելու առաջարկը, եւ այժմ Հայաստանից Վրաստան է ուղեւորվում փայտե շպալերով բեռնված 2 եւ երկաթբետոնային շպալերով` 1 վագոն: Վերականգնողական աշխատանքներին մասնակցելու են մեկնել նաեւ «Հարավկովկասյան երկաթուղու» 12 աշխատակիցներ:

Ընկերության մամլո ծառայությունում տեղեկացրել են, որ կամրջի վերականգնողական աշխատանքների նախնական ժամկետը 2 շաբաթ է:

Գորի քաղաքի մերձակայքում գտնվող Գրակալի գյուղի երկաթուղային կամուրջը պայթեցվել էր օգոստոսի 16-ին: Այդ մայրուղին երկաթուղային միակ ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Վրաստանի սեւծովյան նավահանգիստներին:

Դիտում՝ 6418

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW