Բացվել է «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի «Արտաշատ» ներկայացուցչությունը

25.01.2022 | 21:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» #Մխիթար Ազատյան #«Արտաշատ»
Հունվարի 24-ին տեղի է ունեցել «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ վարկային կազմակերպության «Արտաշատ» ներկայացուցչության բացման պաշտոնական արարողությունը:

«Արտաշատ» ներկայացուցչությունը սպասարկելու է Արտաշատի, Վեդիի, Արարատի տարածաշրջանները, ինչպես նաեւ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզի հաճախորդներին:

Ընկերությունն այժմ ունի 4 մասնաճյուղ եւ 2 ներկայացուցչություն, որոնք ապահովում են ծառայությունների հասանելիությունը Հայաստանի ողջ տարածքով:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ վարկային կազմակերպությունը որդեգրել է նոր մոտեցում, ըստ որի՝ մեր ռազմավարությանը համահունչ նոր մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ ենք բացելու մեր վարկառուների, մեր ֆերմերների տնտեսություններին ավելի մոտ տարածքներում՝ այսինքն գյուղական բնակավայրերում, կամ գյուղական բնակավայրերին ավելի մոտ տարածքներում, ինչի շնորհիվ մենք ավելի լավ կհասկանանք ֆերմերների վարկային պահանջմունքները եւ ինչու չէ՝ վարկերի սպասարկումը կկատարվի ավելի արագ եւ դյուրին:

Լիահույս ենք՝ ներկայացուցչության բացմամբ կկարողանանք նպաստել ֆերմերների վաղեմի նպատակների իրականացմանը հօգուտ ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման»,- նշել է ընկերության գործադիր տնօրեն Մխիթար Ազատյանը:

***
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008 թվականին: Ընկերությունը համագործակցում է տարբեր միջազգային ֆոնդերի հետ եւ տրամադրում գյուղատնտեսական, բիզնես եւ սպառողական վարկեր, ինչպես նաեւ լիզինգ։ Վարկերը եւ լիզինգը տրամադրվում են նաեւ պետական աջակցության սուբսիդավորման ծրագրերի շրջանակում։
Դիտում՝ 6888
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai