Բանկային համակարգի կողմից պետբյուջե վճարված հարկերն ավելացել են 9%-ով
24.01.2022 | 20:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Aaron Geddes

2021թ. չորրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 8.88 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 53.3%-ով, իսկ հարկատուների ընդհանուր ցուցակում այն 23-րդից դարձել է 17-րդը:
Ակբա բանկը 5.63 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2020թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 5.51 մլրդ դրամ): Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 2.2%-ով, իսկ բանկը հարկատուների ընդհանուր ցուցակում 25-րդից դարձել է 27-րդը:
Նրան հաջորդում են Ինեկոբանկը՝ 5.27 մլրդ դրամ (33-րդ տեղ, աճ՝ 52.1%), Հայբիզնեսբանկը՝ 4.54 մլրդ դրամ հարկերի ծավալով (40-րդ տեղ, անկում՝ 4.8%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Հայէկոնոմբանկը՝ 2021թ. չորրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով 3,82 մլրդ դրամ հարկ (60-րդ տեղ, աճ՝ 34.6%)։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.
Արդշինբանկը՝ 3.7 մլրդ դրամ (62-րդ տեղ, անկում՝ 8.5%),
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 3.62 մլրդ դրամ (66-րդ տեղ, աճ՝ 28.2%),
Արմսվիսբանկը՝ 2.99 մլրդ դրամ (75-րդ տեղ, անկում՝ 15%),
IDBank-ը՝ 2.55 մլրդ դրամ (84-րդ տեղ, աճ՝ 98.3%),
Կոնվերս Բանկը՝ 2.47 մլրդ դրամ (88-րդ տեղ, անկում՝ 33.5%),
Յունիբանկը՝ 2.17 մլրդ դրամ (104-րդ տեղ, անկում՝ 24.8%),
Արարատբանկը՝ 2.11 մլրդ դրամ (107-րդ տեղ, աճ՝ 5.8%),
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 1.85 մլրդ դրամ (125-րդ տեղ, աճ՝ 4.1%),
Evocabank-ը՝ 0.93 մլրդ դրամ (233-րդ տեղ, անկում՝ 50.1%),
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.89 մլրդ դրամ (243-րդ տեղ, աճ՝ 1.3%),
Մելլաթ Բանկը՝ 0.65 մլրդ դրամ (360-րդ տեղ, աճ՝ 13.9%),
Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 0.23 մլրդ դրամ (888-րդ տեղ, անկում՝ 5.8%):
Այվազյան Աննա
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: