Սիսիան Պօղոսեանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

21.01.2022 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սիսիան Պօղոսեան #Զբոսաշրջության կոմիտե

Սիսիան Պօղոսեանը նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ:


Սիսիան Պօղոսեանն ունի Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Տորոնտոյի Շուլիչ բիզնես դպրոցից՝ Մարքեթինգ եւ կազմակերպական վարքագիծ մասնագիտացմամբ:

15 տարվա աշխատանքային կարիերայի ընթացքում՝ Սիսիանը տարիներ աշխատել է սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում, հիմնականում աշխատանքային գործունեություն ծավալելով արտադրանքի կառավարման եւ մարքեթինգի ասպարեզում:

2019 թվականին թողել է աշխատանքային կարիերան Կանադայում՝ ճամփորդելու եւ աշխատելու Հայաստանում Birthright Armenia-ի միջոցով։ Աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA) եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (FFA)։

Վերջին երկու տարիներն անց է կացրել Տորոնտոյում որպես անհատ ձեռնարկատեր եւ որոշել է վերադառնալ Հայաստան «իԳործ» ծրագրի շրջանակներում, որպեսզի շարունակի իր կարողությունները ներդնել Զբոսաշրջության կոմիտեում:

«Ստանձնելով ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի Նախագահի պաշտոնը՝ Սիսիան պատրաստ է ջանքեր ներդնել Հայաստանը աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա տեղակայելու համար՝ ի ցույց դնելով Հայաստանի գեղեցկությունը, ինքնատիպությունը եւ գրավչությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտում՝ 5585
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW