2008 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի էլեկտրոնային առեվտրի ծավալը կազմել է 243 մլն դրամ

18.08.2008 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի երկրորդ## եռամսյակում Հայաստանի ինտերնետ միջավայրում պլաստիկ քարտերով իրականացվել է 509 մլն դրամի գործառնություն:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունում, էլեկտրոնային առեւտրին բաժին է հասել 243 մլն դրամ: Մնացած 266 մլն դրամն Ինտերնետի միջոցով իրականացված քարտից-քարտ փոխանցումներ են եղել:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ 2007 թվականին Հայաստանի Ինտերնետ միջավայրում պլաստիկային քարտերի միջոցով իրականացվել է 842 մլն դրամ ընդհանուր ծավալի գործառնություն, որից էլեկտրոնային առեւտրին բաժին է հասել 457 մլն դրամ:

Դիտում՝ 4607
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW