ՀՀ օրենսդրությամբ գործող իրավանորմերը ներկայումս լիզինգով տրանսպորտային միջոց ձեռք բերած անձին թույն են տալիս ցանկացած պահի լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի սահմանը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է՝ կան դեպքեր ու ահազանգեր, երբ չվճարված մեքենաները երկրից դուրս են բերվում, անհետանում եւ պարտքերը մնում են չվճարված։ Կառավարությամբ որոշմամբ՝ այս տարվա հունիսի 1-ից կգործի նոր կարգավորում՝ լիզինգառուին հնարավորություն տալով սահմանը հատել բացառապես լիզինգատուի համաձայնությամբ, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկերը։ «Կարող է թվալ, թե սրանով մենք ուզում ենք վաճառողների շահերը պաշտպանել, բայց իրականում հակառակն է, որովհետեւ մենք ուզում ենք ձեռքբերողների հնարավորություններն ընդլայնել։ Երբ ստեղծում ենք երաշխիքներ, որ այդ մեքենան չի անհետանա, ավելի լայնացնում ենք ձեռքբերման հնարավորությունները, որեւէ մեկին այդ տարբերակով մեքենա վաճառելիս կարիք չկա տասը անգամ մտածել, վաճառե՞լ, թե՞ ոչ։ Իրականում, այս օրենքը կունենա ազդեցություն, դաշտը կազատականացվի, չի բացառվում, որ գների վրա էլ որոշակի ազդեցություն ունենա, որովհետեւ պետությունն օրենքով ռիսկի որոշակի չափաբաժին վերցնում է իր վրա եւ, հետեւաբար, տնտեսվարողներին թույլ է տալիս ավելի ոչ լարված պայմաններում աշխատել»,- ասել է ՀՀ վարչապետը։Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է, որ որոշումը ազդեցություն կունենա լիզինգի տոկոսադրույքների վրա։«Որքան մենք զսպում ենք փոխատուի ռիսկերը, այնքան տոկոսադրույքը նվազում է։ Սրա թաքնված ազդեցությունները չենք զգալու, բայց մի օր կտեսնենք, որ լիզինգի տոկոսադրույքը նվազեց»,- ասել է նա։ Tweet Դիտում՝ 3343