Mastercard-ն իր հաճախորդներին է ներկայացնում Apple Pay համակարգը

18.01.2022 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Mastercard #Apple Pay
Mastercard-ը, որը վճարման համակարգերի առաջատարներից մեկն է, այսօր իր հաճախորդներին է ներկայացնում ավելի ապահով եւ հուսալի Apple Pay համակարգը։

Mastercard-ը՝ օգտագործելով iPhone-ի յուրաքանչյուր գործարք անվտանգ դարձնելու առանձնահատկությունը, իր հաճախորդներին հնարավորություն է տալիս զերծ մնալ կանխիկ  գործարքներ կատարելու, վճարային քարտը որեւէ մեկին փոխանցելու եւ կոճակներին հպվելու գործողություններից:

Հաճախորդները, պարզապես մոտեցնելով  իրենց iPhone-ը կամ Apple Watch-ը վճարային տերմինալին, կարող են անհպում իրականացնել իրենց գործարքները ։ Վճարումներն Apple Pay-ով հուսալի են, քանի որ վավերացվում են Face ID-ով, Touch ID-ով, գաջեթի ծածկագրով, ինչպես նաեւ մեկանգամյա գաղտնաբառով։ Apple Pay-ը հասանելի է մթերային խանութներում, դեղատներում, տաքսի ծառայություններից օգտվելիս, ռեստորաններում, սրճարաններում, մանրածախ խանութներում եւ շատ այլ վայրերում:

Հաճախորդները կարող են նաեւ Apple Pay-ն օգտագործել iPhone-ով, iPad-ով եւ Mac-ով հավելվածներում ավելի արագ եւ հարմարավետ գնումներ կատարելու համար, կամ համացանցում Safari-ով՝ առանց հաշիվ ստեղծելու կամ մի քանի անգամ առաքման եւ վճարման տեղեկատվությունը մուտքագրելու պարտավորության։ Apple Pay-ը, ի թիվս այլ հնարավորությունների, հեշտացնում է սննդի առաքման, առցանց գնումների, տրանսպորտի եւ կայանման համար վճարումները: Apple Pay-ը կարող է օգտագործվել նաեւ Apple Watch-ի հավելվածներում վճարումներ կատարելու համար:

Անվտանգությունն ու գաղտնիությունը Apple Pay-ի առանցքային արժեքներն են: Երբ հաճախորդները օգտագործում են կրեդիտային կամ դեբետային քարտերը Apple Pay-ի միջոցով, դրանց թվերը չեն պահպանվում ո՛չ սարքի հիշողության մեջ, եւ ո՛չ էլ Apple-ի սերվերներում։ Փոխարենը, ստեղծվում է եզակի օգտահաշիվ, որը գաղտնագրվում եւ ապահով կերպով պահվում է Secure Element համակարգում: Այս համակարգը սերտիֆիկացված է սարքի վրա վճարման տեղեկատվությունը անվտանգ պահելու համար:

Apple Pay-ը հեշտ է կարգավորելը։ Պետք է  պարզապես iPhone-ում բացել Wallet հավելվածը, սեղմել «+» նշանը եւ հետեւել հրահանգներին, թե ինչպես կցել Mastercard-ի կրեդիտային կամ դեբետային քարտերը։ iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին, եւ Mac-ին  քարտը կցելուն պես, հաճախորդը անմիջապես կարող է սկսել օգտագործել Apple Pay հավելվածը։ Հաճախորդները կշարունակեն ստանալ Mastercard-ի կողմից առաջարկվող առավելությունները։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Apple Pay-ը արդեն Հայաստանում է։ Մենք համոզված ենք, որ Apple Pay-ը կխթանի Հայաստանում անհպում վճարումների տարածումը։ Այս նորարարությունը եւս մեկ քայլ է երկրում թվային զարգացումը խթանելու համար։ Այսուհետ անհպում վճարումները հասանելի են Հայաստանում  բոլորի համար»,- ասել է Հայաստանի եւ Վրաստանի տարածաշրջանային կառավարիչ Իգոր Ստեպանովը։

Ավելին Apple Pay-ի մասին իմանալու համար կարող եք այցելել այս հղումով:

Mastercard-ի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.mastercard.am

Mastercard-ի մասին.

MasterCard (NYSE: MA, www.mastercard.com /․ համաշխարհային վճարումների ոլորտում տեխնոլոգիական ընկերություն է, որը  հանդիսանում է վճարումների մշակման աշխարհի ամենաարագ ցանցը, կապելով հաճախորդներին, ֆինանսական հաստատությունները, մանրածախ ցանցերը, կառավարությունները եւ բիզնեսները ավելի քան 210 երկրներում:

Mastercard-ի ծառայությունները դարձնում են ամենօրյա կառավարվող բիզնեսները, ինչպիսիք են՝ առեւտուրը, ճամփորդությունները,  բիզնես եւ ֆինանսական կառավարումը, ավելի պարզ, ապահով եւ արդյունավետ։

Հետեւեք Twitter-ում՝ @MasterCardNews։

Միացեք «Beyond the Transaction Blog»-ում անցկացվող քննարկումներին եւ տեղեկացված եղեք վերջին նորությունների մասին ներգրավվածության բյուրոյից։

(http://newsroom.mastercard.com).
Դիտում՝ 2109
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW