Գուտերեշը հորդորել է բարեփոխել համաշխարհային ֆինանսական համակարգը
18.01.2022 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ blogs.un.org

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով «Դավոսի օրակարգ» վիրտուալ քննարկման ժամանակ։
«Մենք պետք է բարեփոխենք ֆինանսական համակարգն այնպես, որ այն աշխատի բոլոր երկրների համար՝ առանց որեւէ խտրականության։ Այն քարը, որը մենք դնում ենք տնտեսության վերականգնման հիմքում, այլեւս հարթ չէ: Վերականգնմանն ուղղվող տաս դոլարից ավելի քան ութը ծախսվում է զարգացած երկրներում։ Ցածր եկամուտ ունեցող երկրները գտնվում են շատ անբարենպաստ վիճակում: Այնտեղ գրանցվում է ամբողջ սերնդի ընթացքում ամենացածր տնտեսական աճը, եւ միաժամանակ իրենց ցածր բյուջեներով այդ երկրները պետք է ինչ-որ կերպ դուրս գան այն փոսից, որտեղ հայտնվել են»,- ասել է նա։
Գուտերեշը հավելել է, որ աշխարհի յուրաքանչյուր մաս բախվել է ռեկորդային գնաճի, վարկերի արժեքի բարձրացման, էներգակիրների եւ պարենային ապրանքների գների աճի հետ: «Այս գործոնները արգելափակում են վերականգնումը եւ ոչնչացնում աճի հույսը՝ ավելի դժվարացնելով ազգային կառավարությունների համար ներդրումներ կատարել կայուն եւ հուսալի համակարգերում, որոնք անհրաժեշտ են մարդկանց»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: