Մինչեւ օրվա վերջ ՀՀ գազամատակարարման ծավալները կվերականգնվեն

13.08.2008 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ՀայՌուսգազարդն” ակնկալում է, որ այսօրվա ընթացքում Վրաստանի տարածքով Հայաստանի## գազամատակարարման ծավալները կվերականգնվեն ողջ ծավալով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել է “ՀայՌուսգազարդի” մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը, Հայաստանի գազամատակարարման ծավալների կրճատման պատճառը Վրաստանի նավթի եւ գազի կորպորացիայի կողմից իրականացվող տեստավորման աշխատանքներն էին:

Օգոստոսի 11-ից սկսած Հայաստանին բնական գազի մատակարարումը կրճատվել էր մոտավորապես 30 տոկոսով:

Դիտում՝ 5163

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW