Կառավարությունն այսօրվա նիստում զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական ծախսերը փոխհատուցող ծրագիր է հաստատել:Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սրանով հնարավորություն կտրվի զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական բուժօգնության ծառայությունները դարձնել ավելի նպաստավոր եւ շահավետ:«Ծրագրի նպատակն է աջակցություն տրամադրել Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ ավարտից հետո պատճառական կապով զոհված զավակների ծնողներին՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր ծառայության եւ դոնորական ձվաբջջի ծախսերը փոխհատուցելու համար»,- ներկայացրել է նախարարը:Տրամադրվող աջակցությունը տարածվում է նաեւ այն շահառուների վրա, որոնք 2021 թվականի հունվարի 1-ից սկսած օգտվել են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի ծառայություններից:Փոխհատուցման չափը կազմում է.- Փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5,500,000 դրամը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:- Դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 600, 000 դրամը։Փոխանցումը կատարվում է 3 փուլով` 25%, 30% եւ 45% համամասնությամբ` հղիության առաջին, երկրորդ եռամսյակների երրորդ տասնօրյակում եւ ծննդաբերությունից հետո` երկշաբաթյա ժամկետում: Tweet Դիտում՝ 1792