Ներկայացվել են ՀՀ-ում «կանաչ» Ֆինանսավորման օրենսդրության ուսումնասիրության արդյունքները

12.01.2022 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմսվիսբանկ #GCF #կանաչ ֆինանսավորում
2022թ.-ի հունվարի 10-ին «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում «Կանաչ կլիմայի հիմնադրամի» (GCF) ֆինանսավորմամբ իրականացվող “Scaling up green finance practices in Armenia” ծրագրի շրջանակում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, որպես ծրագրի համակարգող կազմակերպություն, կազմակերպել էր սեմինար-քննարկում ծրագրի երրորդ փուլի կատարված աշխատանքները ներկայացնելու նպատակով:

Միջոցառումը նվիրված էր Հայաստանում «կանաչ» Ֆինանսավորման ոլորտի օրենսդրական դաշտի ուսումնասիրության արդյունքների եւ ոլորտի բարելավման առաջարկների ներկայացմանը։ Աշխատանքներն իրականացվել են միջազգային հեղինակավոր PriceWaterHousCoopers (PwC)  ընկերության շվեյցարական եւ հայաստանյան գրասենյակների կողմից։

Սեմինար-քննարկմանը մասնակցում էին ավելի քան 60 մասնակիցներ ծրագրի շահառու հաստատություններից (ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ կենտրոնական բանկից, ՀՀ առեւտրային բանկերից, ոչ բանկային ֆինանսական հաստատություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից, պետական ու մասնավոր այլ կազմակերպություններից):

Միջոցառման ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես եկան PwC Switzherland եւ PwC Armenia գրասենյակների ներկայացուցիչները, ովքեր մանրամասն ներկայացրեցին «կանաչ» ֆինանսավորման  ոլորտին վերաբերող ՀՀ օրենսդրության եւ միջազգային լավագույն փորձի իրենց կատարված ուսումնասիրությունների արդյունքները:  

Բանախոսներն անդրադարձան Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման ոլորտը կարգավորող  օրենսդրական դաշտին առնչվող խնդիրներին, անհրաժեշտ բարեփոխումներին, որոնք կնպաստեն այս ոլորտի կայացմանն ու զարգացմանը, մասնավոր ընկերությունների կողմից «կանաչ» ներդրումներին վերաբերող ռիսկերին, դրանց բացահայտման եւ կառավարման հնարավորություններին, «կանաչ» ներդրումների վերաբերյալ հաշվետվողականության, ինչպես նաեւ «կանաչ» ֆինանսավորման խթանման ու այլ կարգավորումներին:

Հաշվի առնելով այդ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունները, միջոցառման ընթացքում մասնակիցներն առկա խնդիրների վերաբերյալ բարձրացրեցին բազմաթիվ հարցեր, իսկ բանախոսները պատասխանեցին դրանց եւ ներկայացրեցին իրենց մոտեցումները:

«Կանաչ կլիմայի հիմնադրամի» ֆինանսավորմամբ «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի մեկնարկը տրվել էր 2020թ.-ին, որի հիմնական առաքելությունն է Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման խոչընդոտների համապարփակ ուսումնասիրության իրականացումը, առկա գործիքակազմի ընթացիկ իրավիճակի, իրազեկվածության մակարդակի բարձրացումը եւ առաջադեմ մեթոդաբանության ներդրումը:

GCF-ի կողմից այս  ծրագրի համակարգումն իրականացնում է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն:
Դիտում՝ 5469
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW