Շուրջ $13 միլիարդի գործարք վիրտուալ խաղերի աշխարհում

11.01.2022 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Take-Two Interactive Software #Zynga
Տեսախաղեր մշակող ամերիկյան Take-Two Interactive Software-ը գնում է մրցակից Zynga ստուդիան $12,7 միլիարդով, հաղորդում է Finmarket-ը։

Zynga-ի մեկ բաժնետոմսի դիմաց Take-Two-ն կվճարի $9,86: Գործարքը կիրականացվի դրամական միջոցներով եւ Take-Two-ի բաժնետոմսերով, որից հետո Zynga-ի բաժնետերերը կտնօրինեն միավորված ընկերության 29,6%-ից մինչեւ 32,8%-ը:

Ընկերությունների համատեղ մամուլի հաղորդագրության համաձայն՝ 12 ամիսների ընթացքում (մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 30-ը) երկու ընկերությունների միագումար եկամուտը կազմել է $6,1 միլիարդ: Ակնկալվում է, որ առաջիկա երեք տարում ցուցանիշը կաճի միջինում տարեկան 14%-ով: Ընկերությունները ակնկալում են, որ գործարքը կավարտվի մինչեւ հունիսի 30-ը: Այն միաձայն հավանության է արժանացել երկու ընկերությունների տնօրենների խորհուրդների կողմից։

Take-Two Interactive Software-ը համակարգչային խաղերի մշակող եւ թողարկող է, ներառյալ՝ Grand Theft Auto (GTA) եւ Civilization հայտնի խաղերը:

2007 թվականին հիմնադրված Zynga-ն մասնագիտացած է բջջային սարքերի եւ սոցիալական ցանցերի համար խաղերի ոլորտում: Վերջինիս ամենահայտնի խաղերն են FarmVille եւ Words With Friends շարքերը, ինչպես նաեւ շախմատը, պոկերը եւ այլ խաղեր:
Դիտում՝ 2510
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW