Breakthrough Energy ոչ առեւտրային կազմակերպությունը, որը 2015 թվականին հիմնադրվել է Բիլ Գեյթսի կողմից, մտադիր է մոտ $15 միլիարդ ներդնել զրոյական վնասակար արտանետումներին ուղղված նախագծերում:RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times-ին ասել է կազմակերպության կառավարիչ տնօրեն Իոնա Գոլդմանը։ԱՄՆ-ում, ԵՄ-ում եւ Մեծ Բրիտանիայում նախագծերի համար միջոցները կհատկացվեն Breakthrough Energy Catalyst ծրագրի կողմից, որը պետական-մասնավոր հիմնադրամ է՝ մասնագիտացած մաքուր տեխնոլոգիաներում նպատակային ներդրումներում: Ինչպես նշել է պարբերականը, աշնանը այս հիմնադրամը բարեգործական կազմակերպություններից եւ բիզնեսներից ներգրավել էր մոտ $1,5 միլիարդ, որը մտադիր է ներդնել չորս հիմնական ոլորտներում․ օդից ածխաթթվային գազի ուղղակի կլանում, էկոլոգիապես մաքուր ջրածին, էկոլոգիապես մաքուր ավիացիոն վառելիք եւ էներգիայի պահման տեխնոլոգիաներ։ 03.01.2022 | 09:56 Բիլ Գեյթսը պատմել է 2022 թվականին իր գլխավոր մտավախություններից մեկի մասին Breakthrough Energy Catalyst-ից ներդրումներ կստանան բնապահպանական խոշոր նախագծեր, որոնք, ըստ Գոլդմանի, հնարավոր չէ իրականացնել առանց լուրջ ֆինանսական ներարկումների։ Ծրագրի նպատակներից է «կանաչ» պրոդուկտների եւ տեխնոլոգիաների շուկայի ստեղծումը, ինչպես նաեւ էկոլոգիապես մաքուր պողպատի եւ ջրածնի արտադրության գների իջեցումը։Նախագծերը կստանան դրամական միջոցները բարեգործական նվիրատվությունների, բաժնետոմսերում ներդրումների եւ ապրանքների գնման պայմանագրերի տեսքով։ Tweet Դիտում՝ 2178