Citigroup-ն աշխատանքից կհեռացնի չպատվաստված աշխատակիցներին

10.01.2022 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Citigroup #պատվաստումներ
Ամերիկյան Citigroup-ը հայտարարել է, որ հունվարի վերջին աշխատանքից կհեռացնի բոլոր այն չպատվաստված աշխատակիցներին, ովքեր չունեն բժշկական հակացուցումներ, գրում է The Bell-ը՝ վկայակոչելով Reuters-ը։

ԱՄՆ-ում Citigroup-ի աշխատակիցները, ովքեր մինչեւ հունվարի 14-ը չեն պատվաստվի կորոնավիրուսի դեմ, կուղարկվեն չվճարվող արձակուրդ, իսկ այնուհետեւ ամսվա վերջում կազատվեն աշխատանքից, եթե չներկայացնեն պաշտոնական թույլտվություն (բժշկական կամ կրոնական պատճառներով):

«Հետագայում դուք կարող եք դիմել այլ պաշտոնների, եթե հետեւեք Citi-ի պատվաստումների քաղաքականությանը»,- ասված է ծառայողական գրության մեջ: «Եթե դուք պատվաստված չեք, մենք խստորեն խորհուրդ ենք տալիս հնարավորինս շուտ անել դա»: Reuters-ի աղբյուրները նշում են, որ մինչ օրս Citigroup-ի աշխատակիցների ավելի քան 90%-ն արդեն պատվաստվել է, եւ այս ցուցանիշն աճում է։

Գործակալությունը նշում է, որ ամերիկյան բանկը դարձել է Ուոլ Սթրիթի առաջին խոշոր հաստատությունը, որը հայտարարել է պարտադիր պատվաստումների մասին եւ պատժամիջոցներ սահմանել դրանց չկատարման համար։ Մյուս խոշոր բանկերը, այդ թվում՝ Goldman Sachs-ը, Morgan Stanley-ն եւ JPMorgan-ը, կարգադրել են չպատվաստված աշխատակիցներին աշխատել տնից, սակայն նշված կազմակերպություններից եւ ոչ մեկը դեռ չի հայտարարել չպատվաստված աշխատակիցների կրճատման մասին:

Ամերիկյան ՏՏ ընկերություններն ավելի վճռական են գործում, քան բանկերը։ Google-ն արդեն հայտարարել է, որ ներդնում է «no-jab, no-job» քաղաքականությունը եւ նույնպես աշխատանքից կազատի այն աշխատակիցներին, ովքեր առանց հարգելի պատճառի հրաժարվում են ընդունել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
Դիտում՝ 2936
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW