Վարչապետ. Ամանորի ոչ աշխատանքային օրերի թվի կրճատումն արդարացված որոշում է

05.01.2022 | 12:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #կառավարություն #նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասել է, որ «2022 թվական ենք մտնում բարեփոխումների բավականին լուրջ մեկնարկով»:

«Ամանորի ոչ աշխատանքային օրերի թվի կրճատումն արդարացված որոշում է, որով ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանանք աշխատանքի եւ կոնկրետ արդյունքների վրա: Այս քաղաքականությունն անցողիկ չէ, պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք»,- ասել է նա:

Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սրանով քաղաքացիների հանգստի իրավունքը որեւէ ձեւ չի նսեմացվում. «Օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ աշխատող քաղաքացիների համար, սրան գումարած 12 ոչ աշխատանքային օր ունենք»:
Դիտում՝ 3174

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW