Մեկնարկել են Iran Airtour-ի Թեհրան-Երեւան-Թեհրան երթուղով չվերթերը

04.01.2022 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Iran Airtour #Թեհրան #Երեւան
Ս․թ․ հունվարի 1-ից Iran Airtour ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երեւան-Թեհրան երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության փոխանցմամբ՝ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի եւ շաբաթ օրերին:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման եւ այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ iranairtour.ir կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 10551

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW