Պրեմիում դասի հաճախորդները կսպասարկվեն նոր գրասենյակում
30.12.2021 | 18:30 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկի պրեմիում սեգմենտի հաճախորդները կսպասարկվեն ժամանակակից եւ ոճային դիզայնով նախագծված նոր ընդարձակ, էլեգանտ եւ հարմարավետ գրասենյակում:
Գրասենյակը՝ դիզայներական օրիգինալ լուծումների եւ ճիշտ պլանավորված սպասարկման գոտիների շնորհիվ նախագծված է այնպես, որպեսզի այցելուներին հարմարավետ լինի գտնվել բանկում, իսկ ծառայություններից օգտվելը լինի արագ, պարզ եւ հարմար:
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են բանկային բարձրակարգ սպասարկումը եւ բացառիկ արտոնությունները, մասնավորապես՝ պրոֆեսիոնալ անհատական ծառայությունների մատուցումը:
«Փրայմ» ծառայությունների փաթեթը հաճախորդներին հնարավորություն է տալիս շահավետ տեղաբաշխել իրենց խնայողությունները եւ օգտվել բարձրակարգ ծառայություններից՝ լիակատար գաղտնիության երաշխավորմամբ: Անհատական մենեջերը կտրամադրի ֆինանսական խորհրդատվություն, կներկայացնի հաճախորդի շահերը ինչպես բանկում, այնպես էլ տարբեր արտաքին գործարքներ իրականացնելիս, կկազմակերպի տեղաբաշխված միջոցների կառավարումը եւ բանկային գործառնությունների իրականացումը:
«Prime» փաթեթի շրջանակներում հաճախորդին տրամադրվում է VISA Infinite պրեմիում քարտ՝ անհատական վարկային սահմանաչափով՝ մինչեւ 55 օր վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածով, հատուկ զեղչերով, առեւտրի եւ ծառայությունների ոլորտում հավատարմության լավագույն ծրագրերով, առանձնահատուկ պայմաններով ապահովագրական փաթեթով: Հաճախորդի ընտանիքի անդամներն ունեն կից անվճար քարտերի ձեւակերպման հնարավորություն:
Պրեմիում փաթեթը ներառում է «Կոնսյերժ» ծառայություն 24/7՝ ճամփորդությունների պլանավորում, տոմսերի եւ ռեստորանում սեղանի ամրագրում, նվերների ընտրություն եւ առաքում ամենապահանջկոտ հաճախորդների համար` +995706070309 հեռախոսահամարով եւ visa@concierge.link էլ. հասցեով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA Infinite քարտապաններին հասանելի է «Մուտք Lounge Key գոտիներ» ծառայություն. 100-ից ավել երկրների 300-ից ավել քաղաքների՝ 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ տարվա ընթացքում 6 անվճար մուտքի հնարավորությամբ:
«Փրայմ» մասնաճյուղի հաճախորդները կարող են օգտվել «Visa Luxury Hotels Collection» ծառայությունից, որը տալիս է մի շարք առավելություններ բարձր դասի հյուրանոցներում կացության ժամանակ: Դրա համար հաճախորդին անհրաժեշտ է հյուրանոցն ամրագրել կայքում եւ վճարել կացության համար Visa Infinite քարտով:
Պրայմ մասնաճյուղն առաջարկում է նաեւ ներդրումային եւ բրոքերային ծառայություններ՝ ռուսական եւ արտասահմանյան արժեթղթերի շուկայում բրոքերային գործարքներ կնքելու համար՝ Quik առցանց առեւտրային համակարգի եւ «ВТБ Мои инвестиции» բջջային հավելվածի միջոցով: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հղումով:
Պրեմիում դասի հաճախորդների տրամադրության տակ են հարմարավետ սրահներ՝ նախատեսված ոչ պաշտոնական մթնոլորտում գործնական հանդիպումներ անցկացնելու կամ հանգստանալու համար, ինչպես նաեւ պահատուփեր՝ նախատեսված թանկարժեք իրերի պահատվության համար:
«Փրայմ» մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ օրերը՝ ժամը 09:30-17:00, շաբաթ օրերին՝ 11:00-15:00:
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղի ծառայությունների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այս հղումով կամ այցելելով մասնաճյուղ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: