AMX-ը արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներին մրցանակներ է հանձնել

30.12.2021 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի ֆոնդային բորսա #Կենտրոնական դեպոզիտարիա
Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան ամեն տարի ամփոփում են նախորդ տարվա տվյալները եւ ներկայացնում մրցանակաբաշխության անվանակարգերի հաղթող՝ ամենաակտիվ մասնակիցներին։

Երկու ընկերությունները միասին առաջադրել են 15 անվանակարգ։ Ընդ որում, այս տարի նոր անվանակարգեր են ավելացվել, որոնց թվում է՝ «Լավագույն նորարար անդամ» անվանակարգը, որի համար մրցանակ է ստացել երկու կազմակերպություն՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ն Մոսկվայի բորսայում առաջին փոխցուցակման համար, եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն՝ կորպորատիվ եվրապարտատոմսեր ցուցակելու համար։

«AMX-Հայաստանի ֆոնդային բորսայի» լավագույն անդամ եւ հաշվետու թողարկող 2021 մրցանակաբաշխության գործընկեր-մրցանակակիրներ են՝

- Բորսայի լավագույն անդամ՝ կորպորատիվ արժեթղթերի շուկայում՝ «Արարատբանկ» ԲԲԸ։

- Բորսայի լավագույն անդամ՝ պետական պարտատոմսերի շուկայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ։

- Լավագույն հաշվետու թողարկող՝ կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող պարտատոմսերի մասով՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ։

- Լավագույն հաշվետու թողարկող՝ կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող բաժնետոմսերի մասով՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ։

- Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո գործառնությունների անվանակարգում՝ «Արմբրոկ» ԲԲԸ։

- Կորպորատիվ արժեթղթերի լավագույն շուկա ստեղծող՝ «Արարատբանկ» ԲԲԸ։

- Բորսայի լավագույն նորարար անդամ՝ «Յունիբանկ» ԲԲԸ։

- Բորսայի լավագույն նորարար անդամ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ։

- AMX-ի լավագույն գործընկեր՝ գլխավոր անվանակարգ (Grand Prix)՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ։

- Լավագույն գործընկեր՝ առեւտրի մասնակից՝ Արտաշես Պողոսյան՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ։

«AMX-Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի» լավագույն անդամ եւ գործընկեր 2021 մրցանակաբաշխության մրցանակակիրներ են՝

- Կորպորատիվ արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր-պահառու՝ «Արմբրոկ» ԲԲԸ։

- Օտարերկրյա արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր-պահառու՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ։

- Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր-ռեեստրավար՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ։

- Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ՝ «Արարատբանկ» ԲԲԸ։

- Արժեթղթերի հաշվառման եւ հաշվարկային միասնական համակարգի անդամ՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ։

- Արժեթղթերի հաշվառման եւ հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից՝ Գայանե Արզումանյան «Դայմենշն» ՓԲԸ։

«Հաշվի առնելով շուկայում տեղի ունեցող դրական փոփոխությունները՝ առաջիկայում անվանակարգերի թիվն ավելի է ընդլայնվելու»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 2477
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW