Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ Իջեւանում բացվել է «Ռուսական կենտրոն»

29.12.2021 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #«Դոմ Մոսկվի» #Մեսրոպ Հակոբյան
Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում բացվեց հինգերորդ կրթամշակութային «Ռուսական կենտրոնը»։  

Կրթական կենտրոնը բացվել է Իջեւանի քաղաքապետարանի օժանդակությամբ եւ Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ։
 
Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Իջեւանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը եւ Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
 
Կրթական կենտրոնի բացմանը ներկա էին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ եւ այլոք։
 
«Ռուսերենը իմացությունը կարեւոր է, այն միջազգային շփման լեզու է։  Ուրախ եմ, որ սա արդեն հինգերորդ կենտրոնն է, որ բացվում է Հայաստանում։  Շնորհակալություն կազմակերպիչներին, որոնք զբաղվում են նման կարեւոր գործով»,- ասել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։
 
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը կարեւորեց, որ կենտրոնը մեծ ազդեցություն կունենա ամբողջ մարզում։ «Հույս ունենք, որ կենտրոնը նոր էջ կբացի հայ-ռուսական մշակութային կապերի բնագավառում, մեր մարզի դպրոցականների եւ երիտասարդների ակտիվ մասնակցությամբ։ Նոր սերունդը կծանոթանա ռուս դասականների եւ արվեստի հետ»,- նշել է Հայկ Ղալումյանը։
 
Կրթական կենտրոնը կահավորված եւ հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր եւ քննարկումներ։
 
«Իջեւանում ռուսական կենտրոնի կառուցմանն աջակցելը ներդրում է ապագայի համար, կրթական այս կենտրոնի սաները լինելու են երեխաները: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում նման նախագծերին՝ ձգտելով զարգանալու եւ կրթվելու հավասար հնարավորություններ ստեղծել Հայաստանի տարբեր անկյուններում ապրող փոքրիկների համար։ Համոզված եմ, որ Իջեւանի բնակիչները մեծ հետաքրքրությամբ մասնակից կդառնան ռուսական կենտրոնի աշխատանքին»,- ասել է  Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որի միջոցով հնարավոր է ամբողջական ինֆորմացիա ստանալ Ռուսաստանի մշակույթի եւ պատմության մասին։  
 
«Մենք կարեւորում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի եւ մշակույթի զարգացումը եւ վստահ ենք, որ կենտրոնը կնպաստի արդյունավետ զարգացման: Ռուսական կենտրոնը ոչ միայն ռուսերենի գիտելիքների բարելավման հարթակ է, այլեւ ամրապնդում է երկու ժողովուրդների գործընկերությունը՝ կրթության, մշակույթի, գիտության բնագավառում»,- ասել է Երեւանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
 
Իջեւանում արդեն մեկնարկել էին Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ երեխաների համար ռուսերենի անվճար դասընթացները, որի մասնակիցները ստացան սերտիֆիկատներ եւ ամանորյա նվերներ։ Այսուհետեւ դասընթացները կշարունակվեն նորաբաց կենտրոնում։
 
«Հույս ունեմ, որ ռուսական կենտրոնը ոչ միայն կդառնա ռուսերենի հանրայնացման հարթակ, այլեւ Իջեւանի բնակիչների համար սիրելի վայր, որտեղ կանցկացվեն կրթական-մշակութային միջոցառումներ»,- ասել է Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։
 
Ռուսական կենտրոնների աշխարհագրությունը ընդլայնվում է, նման կրթական հարթակներ են ստեղծվելու Հայաստանի բոլոր մարզերում։
Դիտում՝ 4606
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW