ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագիրը եւ Երեմյան Փրոջեքսթը կիսում են միեւնույն տեսլականը
28.12.2021 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Yeremyan projects



Պարենամթերքի որակի եւ անվտանգության ապահովման նպատակով «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը եւս նույն թվականից մեկնարկել եւ իրագործում է «Սերմից` սեղան» մոտեցման վրա հիմնված բիզնես-զարգացման նոր ռազմավարություն, ինչը հատկապես կարեւորվում է ՊՀԾ-ի առաքելության համատեքստում։
Կարեւորելով մասնավոր հատվածի կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությունը պարենային արժեշղթաներ ստեղծելու գործում՝ ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն եւ ներկայացուցիչ Ելենա Միլոշեւիչն այցելել է «Երեմյան Փրոջեքսթ»-ի՝ Վայոց Ձորում գործող տոհմային տավարաբուծական ֆերմա։
Այցի ընթացքում Ելենա Միլոշեւիչը շրջել է ֆերմայով եւ ծանոթացել ինչպես արտադրության գործընթացին, այնպես էլ սպասվող ծրագրերին։ Բացի այդ, ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը եւ «Երեմյան Փրոջեքսթ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը քննարկել են միմյանց հետ հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։
«Սերմից՝ սեղան»-ը պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից կարեւորագույն մոտեցում է, որով աշխարհում առաջնորդվում են պարենի եւ գյուղատնտեսության ոլորտների մի շարք կազմակերպություններ։ Այն հնարավորություն է տալիս կազմակերպություններին վերահսկել սննդի արտադրության ամբողջ շղթան՝ սերմի ցանումից մինչեւ պատրաստի արտադրանքի սեղան հասնելը, եւ ստեղծել որակյալ պարենամթերք։
«Սերմից՝ սեղան»-ը ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի պարենային ազգային ապահովության խթանման ռազմավարության կարեւորագույն բաղադրիչներից է, քանի որ միտված խթանել պարենային ապահովությունը՝ կառուցելով տեղական արտադրության վրա հիմնված սննդի արժեշղթաներ։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: