2024 թվականին խոշոր ընկերությունների մոտ 30%-ը կօգտագործի կրիպտոարժույթներ վճարումների, միջոցների պահման կամ վարկերի ապահովման համար, կանխատեսում է ամերիկյան Gartner վերլուծական ընկերությունը։Ընկերության տվյալներով՝ այդ ժամանակ կրիպտոարժույթներ կօգտագործի հարցված ընկերությունների 28%-ը, հաղորդում է Finmarket-ը։Նման կանխատեսումը կարեւոր է թվային արժույթների օգտագործման հնարավորությունները եւ դրա հետ կապված հնարավոր ռիսկերը վերլուծող ընկերությունների ֆինանսական տնօրենների համար։«Ավանդական վճարային հարթակներում կրիպտոարժույթների մասշտաբային օգտագործման ավելացումն ու կենտրոնական բանկերի թվային արժույթների աճը կստիպի շատ խոշոր ընկերությունների առաջիկա տարիներին ներդնել կրիպտոարժույթներ: Այդ կազմակերպությունները հիմնականում կօգտագործեն կրիպտոարժույթները վճարումների, կապիտալի պահման եւ որպես բարձր եկամտաբերությամբ ներդրումներ ներգրավելու հնարավորություն»,- ասել է Gartner-ի փոխնախագահ Ավիվա Լիտանը:Gartner-ի փորձագետներն ընկերություններին խորհուրդ են տալիս նախ պարզել, թե որ դեպքերում են օգտագործվելու կրիպտոարժույթները, իսկ հետո նոր գնահատել տեխնոլոգիական լուծումները դրանք շրջանառության մեջ ներդնելու համար։ 23.12.2021 | 16:20 Կրիպտոընկերությունները $25.1 մլրդ վենչուրային ֆինանսավորում են ներգրավել «Տարեսկզբից նկատել ենք ֆինանսական տնօրենների շրջանում կրիպտոարժույթների եւ բլոկչեյն հավելվածների նկատմամբ հետաքրքրության աճ: Թեեւ կրիպտոարժույթների անկայունությունը մնում է մտահոգիչ, այնուամենայնիվ կարգավորիչ մարմինների կողմից ավելի պարզ առաջարկների սպասումներն ու կենտրոնական բանկերի թվային արժույթների ի հայտ գալը ֆինանսական տնօրեններին ավելի շատ հնարավորություններ են տալիս խթանելու կրիպտոարժույթների փորձնական օգտագործման գաղափարը»,- նշել է Gartner-ի ֆինանսական պրակտիկայի հետազոտության գծով տնօրեն Ալեքսանդր Բենտը:Gartner-ի կանխատեսումների համաձայն՝ կրիպտոարժույթների ավելի լայն օգտագործումը մինչեւ 2024 թվականը մասամբ պայմանավորված կլինի արդեն գոյություն ունեցող ծառայություններ մատակարարների կայուն բազայով եւ պատրաստի լուծումներով, որոնք հասանելի են խոշոր ընկերություններին եւ արդեն որոշված է, թե որ դեպքերում են օգտագործելու կրիպտոարժույթները: Tweet Դիտում՝ 3291