2021 թվականին կրիպտոարժույթների ոլորտում գործող ընկերությունները ներգրավել են ռեկորդային՝ $25.1 միլիարդ վենչուրային ֆինանսավորում, հաղորդում է Bloomchain.ru-ն՝ վկայակոչելով The Block-ի տվյալները։Այս ոլորտի ընկերություններում վենչուրային ներդրումների ընդհանուր ծավալը 2020 թվականի համեմատ աճել է 719%-ով։Ըստ վերլուծաբանների՝ 2021 թվականին թվային ակտիվների շուկայում գրանցվել է ավելի քան 1700 գործարք՝ կապված կրիպտոարժույթների ոլորտում գործող ընկերություններին վենչուրային ֆինանսավորման տրամադրման հետ։ Ցուցանիշը նախորդ տարվա արդյունքների համեմատ աճել է 126%-ով։The Block-ը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 2021 թվականին թվային ակտիվների շուկայի հետ կապված շատ ընկերություններ ստացել են «միաեղջյուրի» կարգավիճակ (այսպես են կոչվում այն ստարտափները, որոնք գնահատվում են $1 միլիարդից ավել եւ շարունակում են մնալ մասնավոր ընկերություն - խմբ)։ Դրանց թվում են FTX-ը, Alchemy-ն, TaxBit-ը եւ Dune Analytics-ը: 20.12.2021 | 14:37 Մայներներն արդյունահանել են բիթքոինի ամբողջ առաջարկի 90%-ը․ ինչ կլինի հետո Ավելի վաղ տարվա արդյունքների վերաբերյալ նմանատիպ տեղեկատվություն՝ վկայակոչելով PitchBook-ի վիճակագրությունը, տրամադրել էր Bloomberg-ը։ Ըստ վերլուծաբանների՝ 2021 թվականին կրիպտոբնագավառը վենչուրային ֆոնդերից $30 միլիարդ է ներգրավել: PitchBook-ը դրական դինամիկան վերագրել էր NFT-ի (ոչ փոխանակելի, եզակի տոկեն, non-fungible token - խմբ.) եւ հարակից այլ ոլորտների ակտիվ զարգացմանը: Tweet Դիտում՝ 2364