Օվերչուկ. Ռուսաստանյան բիզնեսը հետաքրքրված է աշխատել Հայաստանում

22.12.2021 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ալեքսեյ Օվերչուկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն եւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, տնտեսական կապերին վերաբերող հարցեր:

Նշենք, որ ՌԴ փոխվարչապետի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը Երեւանում է՝ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում:

ՌԴ փոխվարչապետը հայտնել է, որ Հայաստան են այցելել մի շարք գործարար առաքելություններ, ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք մեծապես հետաքրքրված են աշխատել Հայաստանում: Նա նաեւ նշել է, որ այս տարվա ընթացքում երկկողմ շփումները բավական ինտենսիվ են եղել:



Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարների եւ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են 2021թ. երկկողմ առեւտրաշրջանառության ծավալներին եւ գոհունակությամբ նշել այդ ուղղությամբ աճի արձանագրումը:
Դիտում՝ 1509

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW