Չինաստանի միլիարդատերերը 2021 թվականին դարձել են կարողության կորստի «առաջատարներ», հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Forbes USA-ի հաշվարկները։Դա տեղի է ունեցել տարբեր ոլորտներում տեխնոլոգիական ընկերությունների վրա երկրի կառավարության ճնշման պատճառով՝ էլեկտրոնային առեւտրից մինչեւ արտադպրոցական ուսուցում: Իշխանությունների կոշտ քաղաքականությունը առաջացրեց բաժնետոմսերի կտրուկ վաճառք, ինչը հարյուրավոր միլիարդ դոլարներով արժեզրկեց չինացի գործարարներին պատկանող ընկերությունները:Ամենից շատը կրճատվել են Pinduoduo առցանց ռիթեյլերի հիմնադիր Քոլին Չժեն Խուանի (մեկ տարում՝ մինուս $40․2 մլրդ) եւ Alibaba-ի հիմնադիր Ջեկ Մայի (մեկ տարում՝ մինուս $21.4 մլրդ) կարողությունները։ Pinduoduo-ի բաժնետոմսերը տարեսկզբից մինչեւ դեկտեմբերի 10-ը կորցրել են իրենց արժեքի գրեթե երկու երրորդը, իսկ Alibaba Group-ի բաժնետոմսերը նույն ժամանակահատվածում էժանացել են մոտ 50%-ով: Այս եւ այլ ընկերությունները բախվել են նոր խիստ օրենքների եւ տուգանքների: 05.11.2021 | 11:34 Չինաստանի մեծահարուստների վարկանիշն ու Ջեկ Մայի ձախողումը Նրանց հաջորդում է Հուէյ Կա Յանը՝ այս տարի դեֆոլտի վտանգի առջեւ հայտնված Չինաստանի խոշորագույն Evergrande կառուցապատող ընկերության հիմնադիրը։ Նրա կարողությունը մեկ տարվա ընթացքում կրճատվել է $18 միլիարդով՝ հասնելով $9․1 միլիարդի։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ նա ամենաշատ կորուստներ ունեցող միլիարդատերերի թվում է։Evergrande-ի շուրջ ճգնաժամը շարունակվում է եւ սպառնում է լուրջ հետեւանքներով ներդրողների համար, նշում է Forbes USA-ը։ 17.12.2021 | 16:36 Չինաստանի վարկատուները դատի են տվել աշխարհի ամենախոշոր պարտապանին Օրերս տեղեկացրել էինք, որ Չինաստանի վարկատուները դատի են տվել Evergrande կառուցապատող ընկերությանը հարյուրավոր հայցերով պարտքային պարտավորությունները չկատարելու համար եւ ցանկանում են գանձել ընդհանուր առմամբ $13.2 միլիարդ։ Մասնավորապես, վարկատուները կորցրել են վստահությունը Evergrande-ի՝ նախքան դեֆոլտի հայտարարումը պարտքերը վճարելու ունակության նկատմամբ, իսկ ընկերությունն ամեն ինչ թողնում է արդարադատության վրա։ Tweet Դիտում՝ 1933