Երեւանում բացվել է «Կոնվերս Բանկի» նոր մասնաճյուղ

08.08.2008 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում բացվել է «Կոնվերս Բանկի» «Սայաթ-Նովա» նոր մասնաճյուղը##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, «Սայաթ-Նովան» բանկի թվով 24-րդ մասնաճյուղն է:

Մասնաճյուղի բացման արարողությանը «Կոնվերս Բանկի» գլխավոր տնօրեն Արարատ Ղուկասյանն ասել է, որ բանկը մտադիր է իր մասնաճյուղային ցանցն ընդլայնել ողջ հանրապետության տարածքուվ, «ինչի ականատեսը մենք կդառնանք մոտ ապագայում»: Ներկայումս բանկը ներկայանալի է Հայաստանի 13 քաղաքներում:

Նոր մասնաճյուղի բացման հետ կապված բանկը հայտարարել է նոր դեպոզիտային «Հսկա» ակցիայի մասին, որի շրջանակներում օգոստոսի 10-ից սեպտեմբերի 30-ն ընդունվելու են տարեկան 9% տոկոսադրույքով ժամկետային ավանդներ:

Դիտում՝ 8895

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW