$16.3 միլիարդի գործարք․ BNP Paribas-ը վաճառում է իր ամերիկյան բիզնեսը

21.12.2021 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#BNP Paribas #Bank of the West #Bank of Montreal
Կանադական Bank of Montreal-ը (BMO) համաձայնել է գնել Bank of the West-ը (Ֆրանսիական BNP Paribas-ի ստորաբաժանումն ԱՄՆ-ում) $16.3 միլիարդով, հաղորդում է Forbes ամսագրի  ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։

Սա BMO-ի պատմության մեջ ամենախոշոր ձեռքբերումն է: Բանկը գործարքը կֆինանսավորի կանխիկով եւ հիմնականում ավելցուկային կապիտալով։
BMO-ն արդեն ունի իր կառույցները ԱՄՆ-ում. 1980-ականներին գնվել էր Harris Bank-ը, իսկ տասը տարի առաջ՝ Marshall & Ilsley-ն: Նոր գործարքը Կանադայում ակտիվների մեծությամբ չորրորդ բանկին թույլ կտա ընդլայնել ԱՄՆ-ի հաճախորդների բազան 1․8 միլիոնով:

«Գործարքը կավելացնի զգալի մասշտաբ եւ կընդլայնի մեր հնարավորությունները գրավիչ շուկայում՝ հնարավորություն տալով մեզ հասնել ավելի մեծ աճի, շահութաբերության եւ արդյունավետության»,- ասել է BMO-ի գլխավոր տնօրեն Դերիլ Ուայթը:

Bank of the West-ի վաճառքից ստացված հասույթից BNP Paribas-ը նախատեսում է $4․5 մլրդ ուղղել բաժնետոմսեր հետ գնելուն, եւս $7․9 մլրդ՝ օրգանական աճին, տեխնոլոգիաների մեջ ներդրումներին եւ ձեռքբերումներին: Գործարքի արդյունքում BNP Paribas-ի կապիտալի աճը կկազմի $3․3 մլրդ։

Գործակալությունը հիշեցնում է, որ 2020 թվականին իսպանական BBVA-ն ԱՄՆ-ում իր բանկային գործառնությունները վաճառեց $11.6 միլիարդով, իսկ 2021 թվականի սեպտեմբերին ճապոնական Mitsubishi UFJ ֆինանսական խումբը վաճառեց իր ամերիկյան բիզնեսը $8 միլիարդով: Միաժամանակ, Եվրոպայում բանկային հատվածի համախմբումը սառեցված է կապիտալի նկատմամբ ավելի բարձր պահանջների պատճառով, որոնք խանգարում են խոշոր անդրսահմանային գործարքներին, նշում է Bloomberg-ը։
Դիտում՝ 2362
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW