ՀՀ ԿԲ-ի եւ KfW-ի միջեւ կնքվել է ամենախոշոր վարկային պայմանագիրը

20.12.2021 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #KfW #վարկային պայմանագիր
Այսօր ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) եւ գերմանական KfW բանկի միջեւ ստորագրվել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորման ծրագրի 3-րդ փուլի վարկային պայմանագիրը, որն ուղեկցվելու է տեխնիկական օժանդակության միջոցառմամբ։

ԿԲ-ում նշել են, որ պայմանագիրը ստորագրվել է Գերմանիայի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ ֆինանսական համագործակցության մասին 2020 թ․ համաձայնագրի շրջանակում:

Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է €70 միլիոն, որն, ըստ էության, մինչ օրս հայ-գերմանական միջկառավարական համագործակցության շրջանակում ՀՀ ԿԲ-ի եւ KfW-ի միջեւ կնքված ամենախոշոր վարկային պայմանագիրն է։

Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, փոխդեսպան Կլաուս Վելդելբերգերը, KfW բանկի Հարավային Կովկասում տարածաշրջանային տնօրեն Բիրգիթ Հոլդերիդ-Քրեսսը։
Դիտում՝ 2300
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai