JPMorgan-ի բրոքերային ստորաբաժանումը տուգանվել է $125 միլիոնով

20.12.2021 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#JPMorgan #JPMS #SEC
ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը (SEC) $125 միլիոնով տուգանել է ամերիկյան JPMorgan Chase & Co բանկի բրոքերային ստորաբաժանումն աշխատակիցների հաղորդակցությունների պահպանման պահանջի «մասշտաբային եւ երկարամյա» խախտումների համար, հաղորդում է Finmarket-ը։

J.P. Morgan Securities LLC-ն (JPMS) ընդունել է խախտումների փաստերը եւ համաձայնել է տուգանք վճարել, ինչպես նաեւ զգալիորեն բարելավել պրակտիկան այս ոլորտում, նշել է SEC-ը:

«JPMS-ը խոստովանել է, որ 2018թ․ հունվարից մինչեւ 2020թ․ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում իր աշխատակիցները հաճախակի քննարկել են բիզնես հարցեր անձնական սարքերում՝ օգտագործելով տեքստային հաղորդագրություններ, WhatsApp,  ինչպես նաեւ անձնական էլ․ փոստի օգտահաշիվներ: Ընկերությունը չի գրանցել այդ հաղորդակցությունները, ինչպես դա պահանջում է դաշնային օրենսդրությունը»,- նշել է կարգավորիչը:

Ավելին, ըստ SEC-ի, նման խախտումներ են թույլ տվել JPMS-ում այդ ոլորտի համար պատասխանատու անձինք:

JPMS-ը չի պահպանել մոտավորապես 100 մարդու տասնյակ հազարավոր հաղորդագրությունների վերաբերյալ տվյալները, որոնք վերաբերում են, մասնավորապես, ներդրումային ռազմավարությանը, հաճախորդների հետ հանդիպումներին, ինչպես նաեւ ամենօրյա իրադարձությունների կամ միտումների գնահատմանը:

«Հաղորդակցությունների պահպանումը շատ կարեւոր է SEC-ի վերահսկողության ծրագրերի համար, եւ երբ ընկերությունները չեն կատարում այդ պահանջը, ինչպես JPMorgan-ի դեպքում, նրանք ուղղակիորեն խաթարում են ներդրողներին պաշտպանելու եւ շուկաների ամբողջականությունը պահպանելու մեր կարողությունը»,- նշել են SEC-ում։

Հանձնաժողովում ընդգծել են, որ JPMorgan-ի կողմից վճարվելիք տուգանքը ամենամեծն է, որը երբեւէ կիրառվել է կարգավորիչի կողմից հաղորդակցությունների պահպանման պահանջի խախտման համար:
Դիտում՝ 2197
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW