ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահությունը հաստատել է ՀԱԳՄ առաջարկը

20.12.2021 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #ՀԱԳՄ #Արսեն Ղազարյան
Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի նախագահության նիստում քննարկվել եւ միաձայն հաստատվել է «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման եւ տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ» հարցը։

Այն Խորհրդի նախագահության՝ դեկտեմբերի 13-ին կայացած 18-րդ նիստի օրակարգ էր ներառվել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) առաջարկով ու առաջիկայում կներկայացվի համապատասխան ընթացակարգերի իրականացմանը։



Հիշեցնենք, որ խնդիրը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի հատուկ կարգավիճակով՝ ընդհանուր սահմանի բացակայությամբ։ Գործող կարգով մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանագծում՝ Վերին Լարսում, որի պարագայում բարդություններ են առաջանում բեռնատարների ստուգման, մաքսային ձեւակերպումների իրականացման, մաքսանենգ ապրանքաշրջանառության կանխման գործընթացներում, դանդաղում է մաքսակետի թողունակությունը, մեծ հերթեր են կուտակվում։

Առաջարկվող կարգով նախատեսվում է, որ Հայաստան եկող բեռների մաքսային ձեւակերպումն ու կապարակնքումն իրականացվեն առաքողի տարածքային մաքսային ծառայությունների կողմից, ինչը բեռնատարներին թույլ կտա Վերին Լարսի վերահսկիչ կետն անցնել «կանաչ ուղով»։

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի գնահատմամբ՝ բեռնափոխադրումների այս կարգով կազմակերպումը մաքսային ծառայությունների աշխատանքը կդարձնի ավելի թափանցիկ, կմեծացնի ապրանքների բեռնման ժամանակ դրանց ծավալի ու որակի վերահսկողության արդյունավետությունը, հնարավորություն կտա հսկել դեպի Հայաստան եկող մաքսային ապրանքների միջինացված գների մակարդակը, կհավասարակշռի Միության անդամ երկրների բյուջե մուտք գործող ֆինանսական միջոցները։
Դիտում՝ 2256
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW