Նաբիուլինա․ ՌԴ-ում պահպանվում է աշխատանքային միգրանտների դեֆիցիտը

20.12.2021 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստանի Բանկ #Էլվիրա Նաբիուլինա #միգրանտներ
Աշխատանքային միգրանտների ներհոսքը Ռուսաստան վերադարձել է մինչհամավարակային մակարդակին, սակայն արտասահմանյան աշխատուժը դեռեւս բավարար չէ առանձին ոլորտներում պահանջարկի աճի պատճառով, ասել է Ռուսաստանի Բանկի (ԿԲ) նախագահ Էլվիրա Նաբիուլինան։

«Հոկտեմբերին գործազրկության մակարդակը թարմացրել է պատմական նվազագույնը՝ հասնելով 3,3%-ի։ Աշխատուժի պահանջարկը շարունակում է աճել. թափուր աշխատատեղերի թիվը նկատելիորեն ավել է, քան երկու տարի առաջ՝ մոտ մեկ երրորդով։ Շատ ոլորտներում զգացվում է կադրերի պակաս, ընդ որում, ինչպես մասնագետների, այնպես էլ չորակավորված աշխատողների»,- Նաբիուլինայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

«Եթե նայենք աշխատուժի միգրացիոն ներհոսքին, ապա, ըստ օպերատիվ տվյալների, այն արդեն վերադարձել է մինչհամավարակային մակարդակին։ Բայց, քանի որ այս ընթացքում աշխատանքային միգրանտների մեծ մասնաբաժին ունեցող ոլորտներում (ապրանքների առաքում, շինարարություն) պահանջարկը զգալիորեն աճել է, նրանց թիվը միեւնույն է դեռ բավական չէ»,- հավելել է ԿԲ ղեկավարը։

Գնալով ավելի շատ ձեռնարկություններ ստիպված են լինում բարձրացնել աշխատավարձերը «երկնիշ տեմպերով»՝ աշխատակիցներին պահելու համար։ «Աշխատակիցների պակասը ձեռնարկությունների արտադրությունն ընդլայնելու կարողությունը սահմանափակող գործոններից մեկն է. նրանց դժվար է հասնել աճող պահանջարկին: Սա վկայում է աշխատաշուկայում գնաճային ռիսկերի աճի մասին»,- ասել է Էլվիրա Նաբիուլինան:
Դիտում՝ 3231
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW