«Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի հարակից համայնքներին այս տարի վճարել է $827 376

17.12.2021 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան Արմենիա #Ամուլսար #Ջերմուկ
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հրապարակել է 2021թ. ընթացքում հողի վարձակալության դիմաց Ամուլսարի հարակից խոշորացված համայնքների (Ջերմուկ, Զառիթափ, Գորայք) բյուջեներ կատարած վճարումները:

Ընկերության հաղորդագրության մեջ ասված է.

«2021թ. ընկերությունը Ջերմուկ (Գնդեվազ) համայնքին վճարվել է $362 869 համարժեք դրամ, Զառիթափ (Սարավան) համայնքին` $238 867 համարժեք դրամ, Գորայք համայնքին` $225 640 համարժեք դրամ:

Ընդհանուր 3 համայնքներին միասին 2021թ. «Լիդիան Արմենիա»-ն վճարել է $827 376, իսկ 2008թ.-ից սկսած` ավելի քան $8 մլն:

Չնայած վերջին 3,5 տարվա ընթացքում Ամուլսարի ծրագրի շուրջ տիրող իրավիճակի հետեւանքով «Լիդիան Արմենիա»-ն փաստացի ի վիճակի չի եղել իրականացնել գործունեություն, ընկերությունը միեւնույն է բարեխղճորեն կատարել է իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները: Ավելին, նույնիսկ այս պայմաններում 2021թ. 9 ամիսների կտրվածքով «Լիդիան Արմենիա»-ն նաեւ եղել է Հայաստանի 27-րդ խոշոր հարկատուն` պետական բյուջե վճարելով $8 մլն 450 հազար հարկ:

Վստահ ենք, որ Ամուլսարի ծրագրի վերագործարկումից հետո ընկերության կողմից դրամական հոսքերը տեղական եւ պետական բյուջեներ բազմակի անգամ աճելու են: Սա բնականաբար իր դրական ազդեցությունն է ունենալու մեր երկրի եւ հատկապես Ամուլսարի հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման վրա»:
Դիտում՝ 2034
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW