Էրդողանն ու Մասկը տեսակոնֆերանս են անցկացրել

17.12.2021 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էրդողան #Մասկ #SpaceX
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակոնֆերանս է անցկացրել ամերիկացի գործարար, Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով էրդողանի մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են տիեզերական ոլորտում եւ էլեկտրամոբիլների տեխնոլոգիայի ասպարեզում համագործակցության հեռանկարները։

Մասնավորապես, Էրդողանը Մասկի հետ քննարկել է փոխգործակցության տարբերակները, որոնց շնորհիվ Թուրքիան կկարողանա ձեռք բերել լիթիում-իոնային մարտկոցներ իր TOGG էլեկտրական մեքենայի համար, որն Անկարան մտադիր է զանգվածային արտադրել առաջիկա տարիներին։



Խոսելով արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում Թուրքիայի ծրագրերի մասին՝ Էրդողանը Մասկին տեղեկացրել է, որ մտադիր է շարունակել ավելացնել արբանյակների խմբաքանակն ուղեծրում՝ Turksat սարքերի միջոցով։

Էրդողանը SpaceX-ի ղեկավարին պատմել է նաեւ Թուրքիայի ազգային տիեզերական ծրագրի մասին, որի շրջանակում Անկարան նախատեսում է իրականացնել անօդաչու եւ անձնակազմով թռիչքներ ու պատրաստել սեփական տիեզերագնացներին։
Դիտում՝ 4794

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW