PwC-ն ներդրումների կտրուկ աճ է արձանագրել «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտում
17.12.2021 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ cloudfront.net

Այսպիսով, աճը կազմել է 210%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $24․8 միլիարդի դիմաց։ Որպես հինգ հիմնական տեխնոլոգիական լուծումներ PwC-ն առանձնացնում է արեւային էներգիան, քամու էներգիան, սննդի թափոնների վերամշակման, «կանաչ» ջրածնի եւ այսպես կոչված այլընտրանքային սննդամթերքի արտադրության տեխնոլոգիաները։
Սակայն, ըստ հաշվարկների, այս հինգ ոլորտներում ներդրումների մասնաբաժինը 2013-ից մինչեւ 2021-ի հունիս ընկած ժամանակահատվածում կազմել է կլիմայի փոփոխության դեմ ուղղված մշակումներում ընդհանուր ներդրումների միայն 25%-ը։ Եվ սա այն դեպքում, երբ այս հատվածների տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մինչեւ 2050 թվականը նվազեցնել արտանետումների ավելի քան 80%-ը։
Ներդրումների հիմնական մասը՝ մոտ $58 մլրդ, բաժին է ընկել շարժունակության եւ տրանսպորտի ոլորտի բիզնեսներին։ Այդ թվում՝ խոսքը գնում է էլեկտրական սկուտերների, էլեկտրամոբիլների եւ թռչող տաքսիների մշակմամբ զբաղվող ընկերությունների մասին։
Միաժամանակ, կլիմայական տեխնոլոգիաների ոլորտում գործարքների միջին ծավալը 2021 թվականի առաջին կիսամյակում աճել է գրեթե չորս անգամ՝ հասնելով $96 միլիոնի՝ մեկ տարի առաջվա $27 միլիոնի համեմատ։ Այս ոլորտում ակտիվ ներդրողների թիվը 2021 թվականի առաջին կիսամյակում աճել է մինչեւ 1․6 հազար՝ 2020 թվականի առաջին կիսամյակի 900-ի համեմատ։
Տարեսկզբից մինչեւ հունիսի 30-ը վենչուրային ներդրումների ամենամեծ ծավալը ներգրավել են ԱՄՆ ընկերությունները. ամերիկյան ստարտափներում ներդրվել է $56․5 միլիարդ: Երկրորդ տեղում այս ցուցանիշով Չինաստանի ընկերություններն են, որոնցում ներդրումները կազմել են $9 միլիարդ:
Տասնամյակներ շարունակ շատ ներդրողներ չէին ձգտում ներդրումներ կատարել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարող ստարտափներում՝ վախենալով, որ դրանք կարող են բավարար եկամուտ չբերել: Ներդրումների աճը ուժեղ է եղել 2013-ից 2018 թվականներին, սակայն այն կանգ է առել 2018-2020 թվականներին, նշում է PwC-ն: Մինչդեռ այս ցուցանիշը կտրուկ աճել է 2021 թվականի առաջին կիսամյակում։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: