Սերժ Սարգսյանն ընդունել է Ռաս ալ-Խայմա Էմիրության թագաժառանգին, որն սկսել է ՀՀ-ում իրականացնել խոշոր ներդրումային ծրագրեր
06.08.2008 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն## այսօր ընդունել է Ռաս ալ-Խայմա Էմիրության թագաժառանգ, փոխկառավարիչ Շեյխ Սաուդ Բին Սակր Ալ Կասիմիին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր տեղեկացրել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, խոսելով երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժի մասին, Սերժ Սարգսյանը շեշտել է հնարավորությունների լիարժեք օգտագործման կարեւորությունը: Նրա խոսքով, այն փաստը, որ վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների միջեւ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է, վկայում է այն մասին, որ երկու երկրների գործարարներն սկսել են շատ ավելի ակտիվորեն աշխատել:
"Հայաստանը միշտ էլ ձգտել է բարեկամական կապեր ունենալ արաբական աշխարհի, այդ թվում` Պարսից ծոցի երկրների հետ, եւ դա գալիս է պատմականորեն",-ընդգծել է երկրի ղեկավարը:
Նախօրեին հայտարարվել էր, որ Ռաս ալ-Խայմա Էմիրությունը Հայաստանում մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր է իրականացնելու: Օգոստոսի 5-ին Երեւանում կայացավ է նոր բնակելի եւ կոմերցիոն համալիրի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Նախագծի արժեքն է շուրջ $ 50 մլն: Ռաս ալ-Խայմա Էմիրությունը հետաքրքրություն է ցուցաբերել նաեւ Երեւանում կառուցել խոշոր հանրախանութային համալիր:
Հայաստանում նաեւ մեկնարկել են էմիրության ներդրումային ծրագրեր, որոնք ներառում են զբոսաշրջության, անշարժ գույքի եւ հանքարդյունաբերության ոլորտները: Առաջիկա տարիներին ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում նախատեսվում են $ 300 մլն-ի ներդրումներ:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: