Նախարար․ Թուրքական ապրանքի ներմուծումը 10 անգամ ավելի քիչ է, քան նախորդ տարի

16.12.2021 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #Թուրքիա #ներմուծում
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ եթե 2019 թվականին կամ նախորդ տարի Թուրքիայից Հայաստան ներմուծվել է $260 միլիոնի ապրանք եւ արտահանվել $2-3 միլիոնի, ապա այս տարի գնահատված ներմուծումը մոտ 10 անգամ ավելի քիչ է, արտահանումը՝ 0։
 
«Տնտեսական արդյունքներն ու սպասումները, որ ունենք, մեզ թույլ են տալիս կարծել, որ ճիշտ ենք անում»,- խոսելով Հայաստան թուրքական ապրանքների ներկրման արգելքի երկարացման մասին՝ ասել է նա։



Անդրադառնալով Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ դրանք չպետք է լինեն միակողմանի։ «Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները տեսնում ենք ճիշտ նախագծված եւ սիմետրիկ։ Ապագա խոսակցությունները, եթե դրանք լինեն ապաշրջափակման, շուկաների վերաբացման մասին, պետք է մանրամասն քննվեն եւ դա պետք է լինի երկկողմանի գործողություն, ոչ թե մենք միակողմանի բացենք սահմանն ու հետո սպասենք, թե երբ կբացի դիմացի կողմը»,- ասել է նա։
Դիտում՝ 1367
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai