Եվս 8 մլրդ դրամ՝ Covid-ի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու համար

16.12.2021 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կորոնավիրուս #աջակցություն #Նիկոլ Փաշինյան #
Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումներն արդյունավետ շարունակելու համար կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ շուրջ 8 մլրդ դրամ է հատկացրել:

Այս մասին որոշումն ընդունվել է կառավարությունն այսօրվա նիստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նախորդ տարի կորոնավիրուսի համավարակը սկսելուց հետո 25-ից ավելի աջակցության միջոցառումներ են իրականացվել բիզնեսի եւ քաղաքացիների համար:

«Կորոնավիրուսի համավարակը շարունակվում է, մենք պետք է վերանայենք այդ ծրագրերի բովանդակությունը, որ նոր պայմաններին համապատասխան լինեն: Կլինեն ծրագրեր, որոնք շարունակելու անհրաժեշտություն չենք տեսնի, բայց նաեւ կան ծրագրեր, որոնք մենք ճգնաժամի պայմաններում ստեղծել ենք ճգնաժամին արձագանքելու համար, բայց դրանք կարող են ընդհանրապես որպես տնտեսական արդյունավետ խթան աշխատել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 1849

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW