Անիբալ Ֆերնանդես. «Առաջին անգամ կառավարությունը ներդրում է անում Hard Rock Cafe-ում»

16.12.2021 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անիբալ Ֆերնանդես #Hard Rock Cafe #GastroVino
«Hard Rock Cafe International» ընկերության ֆրանչայզինգի գործառնությունների փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսն ասել է, որ 2022 թվականին Երեւանում բացվելիք Hard Rock Cafe Yerevan-ը «ֆանտաստիկ եւ անակնկալ տեսք է ունենալու»:

«Hard Rock Cafe Yerevan»-ը «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) համատեղ նախագիծն է։

«Մենք ունեցել ենք իրավիճակ, երբ բացման համար կառավարությունից որոշակի աջակցություն ենք ստացել։ Այս դեպքում կառավարությունը ներդրումներ է կատարում Hard Rock Cafe-ում եւ դա առաջին անգամն է»,- ասել է Անիբալ Ֆերնանդեսը GastroVino-ին տված բացառիկ հարցազրույցում:

«Մեր ապրանքանիշը շատ հզոր է: Եվ այս հանգամանքը կգրավի այլ բիզնեսների: Դա լավ է երկրի համար։ Ամեն անգամ, երբ մենք բացում ենք Hard Rock Cafe-ն նոր երկրում, դա մեծ «բում» է առաջացնում»,- ասել է նա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այս հղումով:
Դիտում՝ 2637

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW