2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում կբարձրանան նվազագույն կենսաթոշակը, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության նիստում ասել է, որ նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 28 600 դրամ (26 500 դրամի փոխարեն), պարտադիր ժամկետային զինվո¬րական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար կսահմանվի 43 000 դրամ (40 հազարի փոխարեն), 2-րդ խմբի հաշմանդամի համար՝ 33 000 դրամ (33 000 դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30 000 դրամ (27 000 դրամի փոխարեն): Պարտադիր ժամկետային զինվո¬րական ծառայության շարքային կազմի մահացած կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 30 000 դրամ (27 000 դրամի փոխարեն)։«Նախագծով առաջարկվում է նաեւ բարձրացնել ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 28 600 դրամ (26 500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37 000 դրամ (26 500 դրամի փոխարեն)։ Եթե մյուսների մասով բարձրացումներն ավելի համեստ են, ապա հաշմանդամ երեխաների համար բավականին մեծ է՝ շուրջ 10 000 դրամ»,- ասել է նախարարը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ «մենք երջանիկ չենք այն չափերից, որոնցով հիմա բարձրացնում ենք կենսաթոշակները, բայց եղած բազայի համեմատ տոկոսային աճը շոշափելի է»։ Նա ասել է, որ կենսաթոշակների բարձրացումը կառավարության շարունակական պարտավորությունն է եւ բարձրացումն արդյունավետ դարձնելու միջոցը առավել զարգացած եւ զարգացող տնտեսություն ունենալն է։«Կենսաթոշակների նվազագույն չափը մեծացնում ենք ոչ դարակազմիկ չափով, բայց այս տարվանից դարակազմիկ չափերով ավելացնում ենք գիտության ոլորտում աշխատավարձերն ու ֆինանսավորումը։ Հույս ունենք, որ կրթության եւ գիտության, տեխնոլոգիաների ոլորտում մեր արած ներդրումներն, ի վերջո, կբերեն այնպիսի էֆեկտի, որ հնարավորություն կունենանք ավելի գործունակ եւ արդյունավետ սոցիալական ապահովության համակարգ ունենալ։ 2022 թվականին տնտեսական աճի հավակնոտ նշաձող ենք դրել եւ պետք է կենտրոնացնենք մեր ուժերը, որպեսզի ապահովենք այդ ցուցանիշը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Tweet Դիտում՝ 1134