ԵՄ-ն «Արեւելյան գործընկերության» երկրները կմիացնի միասնական վճարային համակարգին

16.12.2021 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #«Արեւելյան գործընկերություն» #վճարային համակարգ
Եվրամիությունը (ԵՄ) կսկսի Արեւելյան գործընկերության երկրներին եվրագոտում միասնական վճարային համակարգին միացնելու, ինչպես նաեւ այդ երկրների համար ռոումինգի գների իջեցման նախագծերի իրականացումը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Բրյուսելում անցկացվող «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքի վերաբերյալ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Կիրականացվեն այնպիսի կարեւոր նախագծեր, որոնցից օգուտն ակնհայտ կլինի քաղաքացիների համար։ Այդպիսի նախագծերից են եվրագոտում միասնական վճարային համակարգին միացումը, «Արեւելյան գործընկերության» երկրների եւ Եվրամիության միջեւ ռոումինգի գների իջեցումը, փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցությունը, այդ թվում՝ ստարտափներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը նախօրեին հայտարարել է ԵՄ-ի մտադրության մասին ավելի քան €2 մլրդ ներդնել Արեւելյան գործընկերության ծրագրում։

Արեւելյան գործընկերությունը ԵՄ-ի եւ վեց գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի համատեղ նախաձեռնությունն է։

2021 թվականի հունիսին Մինսկը հայտարարեց իր մասնակցության դադարեցման մասին՝ կապված երկրի դեմ Եվրամիության կողմից կիրառվող սահմանափակումների եւ հանրապետության հետ համագործակցության զարգացմանն ուղղված եվրոպական ծրագրերի իրականացման սառեցման հետ։

Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան մայիսի 17-ին Կիեւում հուշագիր են ստորագրել «Ասոցացված եռյակի» ստեղծման մասին՝ արտահայտելու իրենց վճռականությունը եւ մեծ ցանկությունը՝ դառնալու ԵՄ անդամ։
Դիտում՝ 3996
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW