ՀՀ-ում 2-րդ Սմարթ կենտրոնի կառուցման համար հավաքագրվել է ավելի քան $8.4 մլն

15.12.2021 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՔՈԱՖ #Սմարթ կենտրոն #Արմավիր
«Հայրենիքի կանչով» խորագրով ամենամյա դրամահավաքի ընթացքում, որն արդեն երկրորդ անգամ անցնում էր առցանց, հավաքագրվել է ՔՈԱՖ-ի պատմության մեջ ամենախոշոր գումարը՝ ավելի քան 8.4 մլն. ԱՄՆ դոլար։

Հայթայթված գումարը ներդրվելու է Արմավիրի մարզում ՍՄԱՐԹ կենտրոն կառուցելու մեջ, որը Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնից հետո կլինի երկրորդը Հայաստանում։

Արմավիրը, որտեղ կառուցվելու է երկրորդ ՍՄԱՐԹ կենտրոնը, ՔՈԱՖ-ի բնօրրան է, որտեղից հիմնադրամը մեկնարկել է գյուղական համայնքները զարգացնելու իր ծրագրերը դեռ 18 տարի առաջ։

ՍՄԱՐԹ կենտրոնները նորարարական, ոչ ֆորմալ կրթություն ապահովող հանգույցներ են, որ արագացնում են անտեսված գյուղական համայնքների զարգացման տեմպը։ Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնն արդեն իսկ մարզի 27 համայնքների ավելի քան 2,500 երեխաների ու նրանց ընտանիքների ապահովել է կրթությամբ, ինչպես նաեւ առողջապահական, հոգեբանական ու սոցիալական ծառայություներով։

Լոռու մարզում կիրառվող գյուղական համայնքների զարգացման ՍՄԱՐԹ մոդելը կրկնօրինակվելու է Արմավիրում՝ ստեղծելով որակյալ կրթության, մասնագիտական կողմնորոշման, տնտեսական ու սոցիալական կայունության հնարավորություններ հազարավոր երեխաների ու նրանց ընտանիքների համար՝ նպաստելով վերջիններիս համապարփակ զարգացմանը։
Դիտում՝ 4665
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW