Հայաստանի քաղաքացիների այցելությունները Վրաստան այս տարի կրճատվել են 42%-ով

15.12.2021 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #Հայաստան #ուղեւորություն
Հայաստանի քաղաքացիներն ընթացիկ տարվա 11 ամսում իրականացրել են ավելի քան 146 հազար ուղեւորություն դեպի Վրաստան, ինչը 42%-ով պակաս է 2020 թվականի նույն ցուցանիշից։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը, այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը։

Առաջին տեղում Թուրքիան է, սակայն այստեղ էլ զբոսաշրջային հոսքի նվազում է նկատվում։ Հունվար-նոյեմբերին Թուրքիայի քաղաքացիները Վրաստան են կատարել շուրջ 294 հազար ուղեւորություն, ինչը 7%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։

Ռուսաստանը երկրորդ տեղում է. այս տարվա 11 ամիսների ընթացքում Ռուսաստանից Վրաստան ուղեւորությունների թիվը կազմել է մոտ 195 հազար, ինչը 4,8%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։

Միաժամանակ, Ռուսաստանի քաղաքացիներն այս տարվա նոյեմբերին կատարել են ավելի քան 23 հազար զբոսաշրջային ուղեւորություն Վրաստան, ինչն ավելի քան վեց անգամ գերազանցում է 2020 թվականի ցուցանիշը, երբ իրականացվել է մոտ 3,7 հազար ուղեւորություն։

Ընդհանուր առմամբ, 11 ամսում Վրաստան է կատարվել ավելի քան 1,6 միլիոն այցելություն, ինչը 1,6%-ով պակաս է 2020 թվականի ցուցանիշից։
Դիտում՝ 4534
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW