Evocabank-ը ներկայացրել է Evoca Gift Card-ը

13.12.2021 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank # Evoca Gift Card
Evocabank-ը ներկայացնում է նորույթ՝ Evoca Gift Card-ը:

«Այն  իդեալական նվեր է ցանկացած առիթի համար: Գեղեցիկ փաթեթավորմամբ նվեր քարտն ավելի էսթետիկ է, թրենդային եւ, իհարկե, ավելի ստատուսային, քան պարզապես ավանդական ծրարով կանխիկ գումարը: Դու պարզապես ընտրում ես գումարի չափը, իսկ ստացողը՝ իր նվերը:

Բացի դրանից, Evoca Gift Card-ը լավագույն նվերն է՝ նույնիսկ եթե լավ ծանոթ չես նվեր ստացողի նախասիրություններին եւ ճաշակին»,- նշել են բանկում:

Ի տարբերություն այլ նվեր քարտերի` Evoca Gift Card-ն ունի ամենալայն ծածկույթը եւ տալիս է նվերի ընտրության ամենամեծ հնարավորությունը: Evoca Gift Card-ով կարելի է գնումներ կատարել Հայաստանի ցանկացած վայրում`բոլոր մոլերում, խանութներում, սրճարաններում, զվարճանքի կենտրոններում, սուպերմարկետներում, ինչպես նաեւ՝ կատարել օնլայն գնումներ հայկական կայքերից:

«Դու ինքդ քո նախասիրությամբ ընտրում ես Evoca Gift Card-ի դիզայնի 2 տարբերակից մեկը՝ Violet կամ Black, այնուհետեւ լիցքավորում ես քարտը 10,000 ՀՀ դրամից մինչեւ 1,000,000 ՀՀ դրամ՝ Քո նախընտրած գումարի չափով, ընտրում ես փաթեթավորման 2 տարբերակից մեկը` classic կամ special, եւ վերջ: Լավագույն նվերը կլինի քոնը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Evoca Gift Card կարելի է վերցնել`

- Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում. պարզապես մոտեցիր մասնաճյուղ եւ վերցրու Քո նվեր քարտը հաշված րոպեների ընթացքում
- Պատվիրելով այն օնլայն՝ EvocaTOUCH հավելվածի կամ evoca.am կայքի միջոցով: Քարտը Երեւանի տարածքում կառաքվի 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Քարտի պատվիրման եւ օգտագործման մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 7353
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai