ԱՀԿ-ն եւ ՀԲ-ն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

13.12.2021 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՀԿ #ՀԲ #Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եւ Համաշխարհային բանկը (ՀԲ) հայտնել են, որ ավելի քան կես միլիարդ մարդ գտնվում է ծայրահեղ աղքատության վտանգի տակ՝ համավարակի ընթացքում առողջապահական համակարգի խնդիրների պատճառով։

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԱՀԿ կայքում տեղադրված` կազմակերպությունների մամուլի հաղորդագրության մեջ։

«Իրավիճակը, երբ մարդիկ ստիպված են իրենց գրպանից վճարել բժշկական ծառայությունների համար, ավելի քան կես միլիարդ մարդու մղում է ծայրահեղ աղքատության»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՀԿ-ն եւ ՀԲ-ն եզրակացրել են, որ համավարակը խաթարել է առողջապահական ծառայությունների մատուցումը եւ չափից ավել լարվածություն առաջացրել տարբեր երկրների առողջապահական համակարգերում: Դրա պատճառով, ըստ կազմակերպությունների, տասը տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է բնակչության ընդգրկվածությունը իմունիզացիայի գործընթացում, աճել են տուբերկուլյոզից եւ մալարիայից մահացությունները։

«Բոլոր կառավարությունները պետք է անհապաղ վերսկսեն եւ արագացնեն ջանքերը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա օգտվել առողջապահական ծառայություններից՝ չվախենալով ֆինանսական հետեւանքներից»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Նա պետություններին խորհուրդ է տվել մեծացնել առողջության եւ սոցիալական աջակցության ծախսերը՝ կենտրոնանալով առաջնային օգնության համակարգերի վրա:
Դիտում՝ 2472
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW