FLYONE ARMENIA-ն դեկտեմբերի 15-ին կիրականացնի Երեւան-Մոսկվա 1-ին չվերթը

10.12.2021 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#FLYONE ARMENIA #Միրչա Մալեկա #չվերթ
Դեկտեմբերի 15-ին FLYONE ARMENIA ավիաընկերությունը կիրականացնի Երեւան-Մոսկվա երթուղով առաջին չվերթը դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան։

Ընկերությունում նշել են, որ A320 օդանավն այսօր ժամանել է Զվարթնոց օդանավակայան` կանոնավոր չվերթներ իրականացնելու նպատակով։

Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Մեկնումը Երեւանից տեղի կունենա 07:00-ից, իսկ ժամանումը Մոսկվայից՝ 08:50։



«Դեպի Մոսկվա կանոնավոր, ուղիղ չվերթների սկիզբը առանձնահատուկ նշանակություն ունի FLYONE ARMENIA-ի ուղեւորների համար: Այժմ նրանք կարող են ավելի հաճախ այցելել Ռուսաստանում գտնվող իրենց հարազատներին, ընկերներին կամ ուղղակի զբոսաշրջային, աշխատանքային նպատակներով այցեր կատարել։ Դա հնարավոր դարձավ նաեւ ավիատոմսերի մատչելի գների շնորհիվ»,- ասել է FLYONE-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան։

Տոմսերը եւ հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել  FLYONE ARMENIA-ի կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում։
Դիտում՝ 3043
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai