ԱՄՆ-ն ու Եվրամիությունը դիտարկում են ռուսաստանյան խոշորագույն բանկերի եւ Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, եթե Ռուսաստանը «հարձակվի» Ուկրաինայի վրա։RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարցի քննարկմանը ծանոթ աղբյուրներին։Մասնավորապես, ամենահավանական սահմանափակումներից կարող է լինել ռուբլու՝ դոլարի եւ այլ արտարժույթի, այդ թվում՝ եվրոյի եւ ֆունտ ստեռլինգի փոխարկումը։ Բացի այդ, Արեւմուտքը կարող է սահմանափակել ներդրողների՝ երկրորդային շուկայում ռուսաստանյան պարտքային պարտավորությունները գնելու հնարավորությունը։«Ամենաարմատական տարբերակը կլիներ Ռուսաստանին զրկել SWIFT ֆինանսական վճարային համակարգին հասանելիությունից, սակայն դա կվնասի հասարակ քաղաքացիներին»,- գրում է գործակալությունը։ Bloomberg-ի զրուցակիցները պնդում են, որ բանկերի եւ Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ներկայացնել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին դեկտեմբերի 7-ին նախատեսված զրույցի ժամանակ։Մեկնաբանելով Bloomberg-ի հոդվածը՝ Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի ղեկավար Անատոլի Ակսակովը հիմարություն է որակել այն կարծիքը, թե Ռուսաստանը «կհարձակվի» Ուկրաինայի վրա: Tweet Դիտում՝ 4324