«Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը կարեւոր հաջողություն է թե՛ մեր ընկերության, թե՛ երկրի համար։Այս մասին այսօր հայտարարել է «ԼԻԿՎՈՐ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանն ընկերությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին նշել է, որ նախարարության գործունեության կիզակետում լինելու է դեղագործական ոլորտի զարգացումը՝ նման դեղագործական ընկերությունների հետ խորը համագործակցության շնորհիվ։«Մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել դեղարդյունաբերության ոլորտում որակի ամենաբարձր չափանիշներին համապատասխանող «ԼԻԿՎՈՐ» հայկական ընկերության եւ մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի այսօր ունենանք Հայաստանում արտադրված, որակի բոլոր չափանիշներին համապատասխանող պատրաստի արտադրանք, որը պատրաստ է մտնել շուկա։ Այժմ նաեւ բանակցություններ են ընթանում արտահանման հնարավոր ուղղությունների հստակեցման շուրջ»,- ասել է Վահան Քերոբյանը։ Նա հավելել է, որ նախորդ շաբաթ Կառավարության հնգամյա ծրագրում հրապարակվել է արդյունաբերության հինգ գերակա ոլորտների ցանկը, որոնցից մեկը դեղագործությունն է։ 20.09.2021 | 15:19 Հայաստանը սկսել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը Իսկ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ «Սպուտնիկ» պատվաստանյութի երկու դեղաչափը ստանալուց 6 ամիս անց քաղաքացիները կստանան «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի խթանիչ (բուստեր) դեղաչափը: «Ինչպես մյուս պատվաստանյութերի դեպքում, այնպես էլ այս դեպքում, պետությունը կգնի պատվաստանյութը, եւ քաղաքացիները դա կստանան անվճար: Առաջիկա, շատ մոտ ժամկետներում պետությունը կիրականացնի գնման գործընթացները, եւ այն առկա կլինի պոլիկլինիկաներում: Այս պատվաստանյութը միանշանակ լինելու է մեր տեսականու մեջ: Եվ մեր քաղաքացիները հենց երրորդ՝ խթանիչ դեղաչափի համար կարող են դիմել եւ ստանալ «Սպուտնիկ Լայթ» տարբերակը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։«ԼԻԿՎՈՐ» ընկերությունը տիրապետում է 3 GMP հավաստագրերի՝ առաջին Ազգային, առաջին Եվրասիական եւ միջազգային PIC/S։ «ԼԻԿՎՈՐ»-ի դեղամիջոցների 70%-ը արտահանվում է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ։ Ընկերությունն իրականացնում է պատվաստանյութի լիարժեք արտադրություն՝ վերամշակելով ռուսական կողմից ստացված սուբստրատը եւ ապահովելով արդեն պատրաստի արտադրանքի հատուկ սառնարանային պայմաններում պահպանումը։ Tweet Դիտում՝ 2811