«Սկոլկովո»-ի ներկայացուցիչները հրավիրվել են մասնակցելու STARMUS փառատոնին
06.12.2021 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայություն



Հանդիպմանն անդրադարձ է եղել կրթական, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցերին:
«Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտորը նախագահին է ներկայացրել հայաստանցի գործընկերների հետ համագործակցության ծրագրերը, ինչպես նաեւ դպրոցի գործունեության ուղղությունները, որոնք ընդգրկում են նաեւ թվային տրանսֆորմացիաների, արհեստական բանականության, տեխնոլոգիական ու կայուն զարգացման ոլորտները:
Նախագահ Սարգսյանը ողջունել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման մտադրությունները՝ կարեւորելով ոչ միայն մասնավոր, այլեւ պետական հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:
Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Հայաստանի գիտակրթական եւ տեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության, ինչպես նաեւ Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ փոխգործակցության հնարավորությունների շուրջ:
Նախագահ Սարգսյանը «Սկոլկովո» կառավարման դպրոցի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցել ամենամյա «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին եւ գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ գիտության եւ արվեստի STARMUS 6-րդ փառատոնին:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: