12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 9․6%

06.12.2021 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #գնաճ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. նոյեմբերը 2020թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 9.6%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.7%:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 16.9%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.7% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 63.5%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 16.4% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3.3%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ` 4.8% գնաճ:

2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում գրանցվել է 13.3%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.5% գնաճ:



Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 13.0%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 20.6%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ:

2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գնաճը կազմել է 8.0%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4%:

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 21.1%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ` 0.4% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 9.9%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 1.8%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ:

Աննա Այվազյան
Դիտում՝ 2943
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW