12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 9․1%

04.11.2021 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #գնաճ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հոկտեմբերը 2020թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.7%:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 16.0%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.4% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 69.3%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 5.2% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.4%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ` 2.4% գնաճ:

2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 7.6% գնաճ, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.3% գնանկում։

Ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 31.9%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.3% գնաճ։

Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 11.7%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ:

Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.4%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.0% գնաճ:

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 23.6% գնաճ, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.2% գնանկում:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 20.3%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների շուկայում գնաճը 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ կազմել է 9.7%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.6%:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 1.6% գնաճ, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ պահպանվել է սակագների  կայուն մակարդակ։

Աննա Այվազյան
Դիտում՝ 3253
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW